ՀՀ կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին։ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժողովրդագրական իրավիճակի ուսումնասիրությանը և երեկ կառավարությունում ժողովրդագրական խնդիրների շուրջ անցկացված քննարկմանը։ «Տպավորությունս ընդհանուր առմամբ դառն էր, որովհետև ժողովրդագրական վիճակի հետ կապված բոլորիս հայտնի խնդիր ունենք արդեն շատ երկար ժամանակ։ Բայց նաև լավ նորությունն այն էր, որ հետազոտության …

