Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները այսօր վաղ առավոտից փակել էին Կառավարության շենքին հարակից փողոցները՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը Factor TV-ին փոխանցեց, որ մի քանի օր առաջ ծնողների մասնակցությամբ հրդեհի վայրում կարևոր քննչական գործողություն է …

