Լավրովի ընտանիքի հարսանիքը Վրաստանում. բողոքի ակցիա է նախատեսվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի հետ հանգրվանել է Վրաստանի Կախեթիի մարզի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ Կղվարելիում նախատեսված է Եկատերինա Լավրովայի ամուսնու եղբոր հարսանիքը:

Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո Լավրովն ու նրա ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը, գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների ներքո։

Այսօր հարսանիքին զուգահեռ բողոքի ակցիա է նախատեսվում հյուրանոցի մոտ, ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են տարածքում։ Հյուրանոցի շրջակայքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր։

Ըստ տեղեկությունների՝ ակցիային մասնակցելու են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ Կախեթիից և Թբիլիսիից։

Տեղում է նաև Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան: Նա ասել է՝ հյուրանոցի տնօրինությունից իրենց հաստատել են, որ համալիրում ռուս հյուրեր կան, այդ թվում՝ Լավրովի դուստրը:

Մայիսի 20-ի վաղ առավոտյան հյուրանոցի մոտ ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի ՄԱՇ անդամ Իրակլի Էձգվերաձեն. նրան տեղափոխել են Գուրջաանիի ոստիկանություն: