Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 19-20-ն անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենու միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը:

Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերի շրջանում նախնական նպատակին և ոգուն ամենաշատը համապատասխանում է հենց դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ակտիվ մասնակցության համար և շնորհավորում եմ գրանցած արդյունքների համար: Մրցաշարի թե՛ առաջինը և թե՛ վերջինը եզրագիծը հատած մասնակիցները նույն ոգևորությամբ էին մրցում, որը ամենակարևորն է: Մեր նպատակը դպրոցներում թիմային պայքարի ոգևորումն է, այդ գործում ընդգծելով նաև անհատական պատասխանատվության զգացումը: Տեսնում ենք, որ այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»:

Возможно, это изображение 5 человек

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հաջողություններում կարևորել է նաև մարզիչ մանկավարժների դերակատարությունը. «Այս տարի բավականին լավ մասնակցություն ենք ունեցել: Մարզային փուլերը շատ լավ են կազմակերպվել: Երեկ երեխաները պատմում էին, թե ինչպես են իրենց թիմերը հաղթել նախընտրական փուլում: Խրախուսական պարգև է նախատեսված նաև հաղթող թիմի մարզիչի համար: Ուսուցիչների դերն այստեղ շատ մեծ է: Բացի անհատական մոտեցումներից՝ մոտիվացիան պահպանված է բոլոր շերտերում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքն այլևս կայացած փաստ է։ «Երկօրյա այս գեղեցիկ հավաքը ցույց տվեց, որ մենք ապահովել ենք մասսայական սպորտին հարիր բոլոր չափորոշիչները։ Այստեղ կա պայքար, թիմային ոգի, և հաղթողն էլ պարգևատրվում է հավուր պատշաճի։ Երեկ երեկոյան ապահովվեց նաև ճամբարային բաղադրիչը, հասկացանք, որ խմբային փուլը կայացել է, և այստեղ մարզերի ուժեղագույն թիմերն են։

Возможно, это изображение 2 человека и текст

Երեխաներն իսկապես ընկղմվել էին պայքարի մեջ։ Կարևոր է, որ միջոցառումն անցավ առանց վնասվածքների և լուրջ միջադեպերի։ Պաշտոնապես կարող եմ ասել՝ եթե մեր բոլոր մրցաշարերն այսպես անցնեն, մենք կունենանք ուժեղ մասսայական սպորտ»,- ասել է Կարեն Գիլոյանը։

Մրցաշարի շրջանակում Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քայլերթ և իրազեկող արշավ՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվ կյանքի, օգտակար սովորությունների անհրաժեշտությունն ու առավելությունները ամբողջ կյանքի համար։

Բուն մրցման նախորդ օրը՝ մայիսի 19-ին, կազմակերպվել էր ճամբար: Մրցավարները և մասնակիցները հանգրվանել են Պարզ լճի տարածքում, շփվել միմյանց հետ ու ծանոթացել վազքուղուն։ Անցկացվել են նաև մշակութային և ժամանցային միջոցառումներ:

Ճամբարի ընթացքում վարչապետի հետ քննարկումների արդյունքում դպրոցականներն առաջարկել են խրախուսել նաև առաջինը վերջնարկի գիծը հատած տղա և աղջիկ վազորդներին՝ անկախ նրանից, թե իրենց թիմերն ինչ արդյունք կգրանցեն: Առաջարկն ընդունվել է, և այսօր արդեն լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով:

Առաջինը եզրագիծը հատել է Կապանի 9-րդ ավագ դպրոցի սան Արթուր Համբարձումյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարի Սարգսյանը Շիրակի մարզից: Հիշեցնենք՝ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտներ:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:

Մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար: