Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի դափնեկիրներ են դարձել բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր Ալես Բելյացկին, ռուսական «Մեմորիալ» ընկերությունը, ինչպես նաև ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը»: Euronews-ի փոխանցմամբ՝ Նոբելյան կոմիտեն նշել է, որ դրանք ցույց են տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար: Խաղաղության և պատերազմի համար պատասխանատվության մասին արարողության …