65-ամյա տիկին Վիկտորյան 44-օրյա պատերազմի օրերին երեխաների ու թոռների հետ արդեն 2-րդ անգամ ստիպված է եղել թողնել Արցախն ու հեռանալ։ Առաջին անգամ փախստական էր դարձել 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ դեռ չգիտեր, որ այս անգամ անվերադարձ է հեռանում Արցախից։ Հիմա վարձակալությամբ ապրում են Չարենցավան քաղաքում։ Տիկին Վիկտորյայի ամուսինը մահացել …

