Իսրայելի խորհրդարանական ընտրությունների առաջին երեք ժամերի ընթացքում ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել։ Այս մասին հայտնել է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է DW-ն։ Հանձնաժողովի տվյալներով՝ մինչև առավոտվա կեսը ընտրություններին մասնակցել էր ընտրողների 16,68%-ը։ Սա 1981 թվականից ի վեր քվեարկության այս փուլում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2022 թվականի ընտրությունների նույն ժամին մասնակցությունը կազմել …

