Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Նոյեմբերի 29-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Բաբայանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Նարեկ Բաբայանը ՔՊ անդամ է։ 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր Սյունիքի մարզպետի տեղակալ։

Նույն տարվա արտահերթ ընտրություններում Բաբայանը «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնում, սակայն պարտվել էր անկուսակցական Գևորգ Փարսյանին։ Բաբայանը ստացել էր 6443 ձայն, իսկ Փարսյանը՝ 8041։ Համայնքի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը ևս հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։

Բացի քաղաքապետի ընտրություններից՝ Բաբայանը երկու անգամ մասնակցել է Կապանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «ԵԼՔ» դաշինքի ցուցակներով։

2022 թվականի փետրվարի 18-ին Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։ Նա ՀՀ կառավարության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչն է։ ՀՀ-ն 2022-ից տիրապետում է կոմբինատի 21,8% բաժնեմասը։ 

Նշենք, որ ավելի վաղ դադարեցվել էին Տիգրան Ավինյանի՝ որպես ԶՊՄԿ խորհրդի անդամի լիազորությունները։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի նոյեմբերի 29-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այդ օրը Հայաստանի 10 համայնքում կանցկացվեն ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններ կլինեն Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ 

Անի Թամրազյան