Հունաստանի Հռոդոս կղզուց տարհանվել է մոտ 19,000 մարդ, քանի որ արդեն վեցերորդ օրն է, ինչ երեք ճակատներում անտառային հրդեհներ են․ հայտնում է Associated Press-ը։ Կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա երկրում անտառային հրդեհի հետևանքով իրականացված ամենամեծ տարհանումն է։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 12 գյուղերից և մի քանի հյուրանոցներից ցամաքային ճանապարհով տարհանվել …

