Շրջակա միջավայրի նախարարությունից, ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի, հայտնում են, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։ ««Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։ Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու …

