ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքայնությունը նվազել է 1.2 անգամ: Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ միաժամանակ, դեպքերի 71.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 28.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 77.8%-ը, …

