Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստալիքին, որի ընթացքում անդրադարձել է նաև թուրքական օդային տարածքը Հայաստանի ինքնաթիռների համար փակելուն։ Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Անկարայի նման որոշման պատճառը Երևանում օրերս բացված «Նեմեսիս» հուշակոթողն է։ Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ ավելի վաղ նաև այդ մասին հայտարարություն էր տարածել։ «Ես չեմ կարող սա ընդունել։ Ի …

