Գավառում նախապատրաստվում են «ՖեստիՎառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան և Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը համատեղ խորհրդակցություն են անցկացրել 2023 թվականի օգոստոսի 12-ին մարզկենտրոն Գավառ քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական եւ զբոսաշրջային փառատոնի կազմակերպիչների, Գավառի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների հետ․ այս մասին տեղեկացնում են մարզպետարանից։

«Փառատոնը կազմակերպում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, իսկ երեկոյան ժամը 20-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա Kami Friends-ի մասնակցությամբ, որին կմասնակցեն Արամ MP3, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը։

Մարզ ժամանած բազմաթիվ արտասահմանցի ու տեղացի հյուրերի համար կգործեն հյուրատներ, ռեստորաններ, սննդի կետեր, մի քանի ուղղություններով կիրականացվեն տուրիստական արշավներ դեպի մարզի պատմության և բնության հուշարձաններ։

Կարեն Սարգսյանը հրահանգեց՝ ապահովել հասարակական կարգի պահպանությունը, տարածքների մաքրությունը, հստակեցնել սպասարկման հասցեները, տուրիստական երթուղիները, ծրագրի կատարման պատշաճ ընթացքը և քաղաքացիների իրազեկումը՝ օգոստոսի 12-ին հնարավոր ուղիներով Գավառի կենտրոնական հրապարակը շրջանցելու համար։

«Զբոսաշրջային և երաժշտական այս փառատոնը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ լինելու է աննախադեպ։ Այն իր բովանդակությամբ ոչ միայն հանրահռչակելու է մեր մարզի մշակութային կյանքն ու զբոսաշրջային գրավչությունները, այլ նաեւ դառնալու է տպավորիչ ու հիշարժան ժամանցային օր՝ մեկտեղելով երաժշտական արվեստն ու զբոսաշրջությունը, օժանդակելով ձեռնարկչատիրությամբ զբաղվող անձանց կամ կազմակերպություններին»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։