Որոշակի ժամանակ ճանապարհը փակ պահելը հանգեցրեց նրան, որ դադարեցվեց Կաշենի հանքավայրի գործունեությունը, հանքանյութի արտահանումը։ Այդ մասին նույնիսկ հայտարարություն արվեց, կազմակերպությունը շեշտեց, որ դադարեցնում է իր գործունեությունը՝ միջազգային փորձագետներին ընձեռելով բնապահպանական բոլոր ուղղությունները հետազոտելու հնարավորություն։ Այս մասին այսօր կայացած Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում նշեց ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Թվում էր, թե ադրբեջանական կողմի համար իրավիճակը հանգուցալուծված է, …

