ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում գրանցված առաջընթացը։ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով երկրորդ հանդիպումից հետո Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ առաջընթացի մասին է խոսքը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեկ հանդիպել են հենց Սալիվանի մասնակցությամբ։ Արդեն մի քանի օր է՝ Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում են։ Արտգործնախարարների …

