Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի հարցաքննության ժամանակ այսօր դատախազը հատված հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքից: Հիշեցնենք` Կարապետյանը գործի քննության ժամանակահատվածում մահացել է: Նախաքննական ցուցմունքում Կարապետյանը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու խնդրել հանդիպել: Հանդիպման ժամանակ Բեգլարյանն իրեն ասել է, որ վառելիքի սուբսիդավորման հարցով խոսել …

