Պատերազմում հաղթանակը նշանակում է ՌԴ-ի ամբողջական հեռացում Ուկրաինայից․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատերազմում հաղթանակը նշանակում է Ռուսաստանի «ամբողջական դուրսբերում» Ուկրաինայից։ VOA-ի փոխանցմամբ՝ Պետքարտուղարության խոսնակ Վեդան Պատելն այս մասին հայտարարել է Խորհրդային Միությունից Ուկրաինայի անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ, որը նշվելու է հաջորդ շաբաթ։

«Այս տարվա տոնակատարությունները դառնություն կունենան ուկրաինացիների համար, քանի որ վերջին 18 ամիսների ընթացքում նրանք բախվել են Ռուսաստանի կառավարության դաժան հարձակումներին»,- ասել է Պատելը:

«Այժմ, երբ մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 18-ամսյա նշագծին, եկեք հիշենք նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի պատերազմում հաղթելը Ռուսաստանի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայից։ Եվ չնայած մենք աջակցում ենք արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերին, Ուկրաինան կա և կլինի անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և բարգավաճ երկիր»,- հավելել է պաշտոնյան։