ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982 թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Դրա հետևանքով «Մերսեդես սպրինտերի» վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան …

