«Հիլարի» արևադարձային փոթորիկը Կալիֆորնիայում ջրհեղեղի պատճառ է դարձել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Խաղաղ օվկիանոսի «Հիլարի» արևադարձային փոթորիկը հարվածել է ԱՄՆ Կալիֆորնիայի հարավին, ինչի հետևանքով հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ են առաջացել: ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնի (NHC) տվյալներով՝ օգոստոսի 20-ի ցերեկը փոթորիկը շարժվել է Կալիֆորնիայի հարավով՝ 95 կմ/ժ արագությամբ քամիներով։

NHC-ը նախազգուշացրել է «պատմականորեն առատ» հորդառատ անձրևների հնարավորության մասին, որոնք կարող են նահանգի որոշ հատվածներում կյանքին վտանգ սպառնացող ջրհեղեղներ առաջացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոթորկի պատճառով որոշ գետեր դուրս են եկել ափերից։ Սան Դիեգոյում՝ Մեքսիկայի սահմանի մոտ, ինը մարդ է փրկվել գետից, հայտնել են տեղի հրշեջ վարչությունից։ Վենտուրա շրջանում էլ գետից երկու մարդու են փրկել։

ԱՄՆ-ի այս տարածաշրջանում արևադարձային փոթորիկները չափազանց հազվադեպ են: Որոշ տեղեկությունների համաձայն՝ սա Կալիֆորնիայում 84 տարվա ընթացքում առաջին արևադարձային փոթորիկն է։ ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է վտանգավոր հեղեղումների և ջրային ավերիչ հոսքերի, ինչպես նաև սողանքների և սելավների հնարավորության մասին։

Ըստ կանխատեսումների՝ այնուհետև փոթորիկը կշարժվի հյուսիս և օգոստոսի 21-ին կանհետանա Նևադայում։ Ավելի վաղ Մեքսիկայում այն խլել էր առնվազն երկու մարդու կյանք: