Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը։ Երասխում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ-ն հայտնեցմ որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական …

