Եթե ժապավենը կտրում ես, պիտի անմիջապես աշխատի․ ինչու չէր շահագործվում Փակ շուկայի գետնանցման վերելակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Փակ շուկային հարակից գետնանցումում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրված վերելակը չի շահագործվում, այնինչ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ վերելակն արդեն տեղադրվել է, և քաղաքացիները կարող ենք օգտվել դրանից։ Փակ շուկայի գետնանցումը, որ վերանորոգվեց և մեծ շուքով, կարմիր ժապավեն կտրելով շահագործման հանձնվեց փետրվարին, հարմարեցված չէր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ Քաղաքային իշխանությունից ավելի քան կես տարի պահանջվեց գետնանցումում վերելակ տեղադրելու համար։ Օգոստոսի 16-ին քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակվեց այն մասին, որ գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, անգամ մանրամասն ներկայացվում էր՝ ինչպես է պետք օգտվել վերելակից։

Հաշմանդամություն ունեցող Արմեն Ալավերդյանը Երևանի քաաղքապետարանի մոտեցումն այս հարցի շուրջ անընդունելի է համարում։

«Այստեղ շատ կարևոր է իրազեկման հարցը, պետք է լուրջ վերաբերվել սրան, ոչ ձևական, այսինքն՝ եթե ինչ-որ բան հայտարարում ես, ժապավենը կտրում ես կամ ասում ես՝ ահա այսպիսի լավ բան է կառուցվել, պիտի անմիջապես աշխատի։ Իսկ եթե կան խնդիրներ, պիտի ասել, մարդիկ կհասկանան, կսպասեն, բայց չի կարելի ուղղակի PR անել ու չտեղեկացնել մարդկանց»,- նշում է Ալավերդյանը։

Քաղաքապետարանի երեկվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, թեև անդրադարձ եղավ տեղադրված վերելակին, բայց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այդպես էլ չնշեց, որ այն չի շահագործվում։ Նա միայն մտահոգություն հայտնեց, որ վերելակի բռնակն այնքան էլ ամուր չէ, և մտավախություն կա, որ կարող է կոտրվել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ այդ հոլովակը եղել է ոչ թե շահագործման, այլ իրազեկման մասին։ Վերելակը չի շահագործվում, քանի որ, ըստ Հայկ Կոստանյանի, փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ են եղել, որոնք արդեն կարգավորվել են, և վերելակը կշահագործվի օգոստոսի 23-ից։

Որ տեղադրված վերելակը չի շահագործվում, երեկ Ֆեյսբուքում ահազանգել էր Արթուր Չախոյանը։ Այսօր մեզ հետ զրույցում նա ասաց, որ խոսել է նաև վերելակը տեղադրած ընկերության հետ։

«Այս ամենը ես կապում եմ նախընտրական քարոզարշավի հետ, շոու է»,- ասում է Չախոյանը։

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին մեր տեսախցիկն արձանագրեց, որ վերելակը տեղադրած ընկերության ներկայացուցիչները գետնանացումում որոշ աշխատանքներ են իրականացնում, իսկ վերելակն արդեն շահագործվում էր, ինչպես իրենք նշեցին՝ տեխնիկական ու անվտանգային հարցերը հաստատելուց հետո։

«Չեմ կարող ասել՝ մեր խնդիրն էր կամ քաղաքապետարանի, ուղղակի փաստաթղթերի հետ կապված հարցեր կային, որ մինչև վերջ ավարտին հասցրինք ու այսօր արդեն միացրել ենք, գործարկվում է վերելակը»,- ընդգծում է ՔայլՏեք ընկերության մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը։

Արթուր Չախոյանն էլ ասում է՝ թեև վերելակը համապատասխանում է ստանդարտներին, բայց այլ խնդիրներ կան, բռնակներն էլ բավական թույլ են, որոշ ժամանակ անց կարող են պոկվել։ Թե տեղադրված վերելակը որքան կծառայի քաղաքացիներին, ցույց կտա ժամանակը, իսկ քաղաքային իշխանությունը խոստանում է առաջիկա երկու ամիսների ընթացքում Երևանի գետնանցումներում տեղադրել 20 այսպիսի վերելակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան