ՌԴ ՊՆ-ն hրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից հայտնել էին՝ օգոստոսի 22- ին՝ ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմում տուժածներ չկան։