Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իրանը համաձայնագիր են ստորագրել օդային տրանսպորտի ծառայությունների մասին։ Այս մասին հայտնում է արաբական WAM լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սեիֆ Մուհամմեդ ալ-Սուվեյդին և Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։ Փաստաթուղթը թույլ կտա ԱՄԷ-ի և Իրանի ազգային ավիափոխադրողներին ընդլայնել մատուցվող ծառայությունների …

