Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է նախագահ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած ընտրությունների արդյունքներին, գրում են տեղական լրատվամիջոցները։ Անկարայում Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանում Քըլըչդարօղլուն ակնարկել է, որ կուսակցության նախագահի պաշտոնից չի հեռանա։ Նա ընտրությունները որակել է որպես վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթաց։ «Իմ սիրելի ժողովուրդ, …

