Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Գլխավոր շտաբի նախկին պետը անցնած շաբաթ ևս հանձնաժողովում էր։ Ավելի քան 5 ժամ տևած նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առանց հստակությունների հայտնել էր, թե պատերազմին առնչվող ընդհանուր հարցեր են քննարկվել։ Գասպարյանին …