ԱՄՆ-ը հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը շարունակվում է․ կողմերը «պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ բանակցությունների»

Լուրեր

14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
Բոլորը

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության  գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական Թուրան գործակալության հաղորդմամբ՝ Արցախում լարվածության աճի ֆոնին այս մասին հայտարարել են Պետքարտուղարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնյաները, որոնք լրագրողներին տեղեկացրել են այդ մասին, հիշեցրել են, որ նախագահ Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է լուծում գտնել արդար, տևական և կայուն խաղաղության համար, և այդ գործընթացը չի դադարել։

«Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար։ Մենք հանդիպումների երեք փուլ ենք ունեցել Վաշինգտոնում։ Եղել են այլ հանդիպումներ ևս, որոնք անցկացվել են Եվրոպայում, ռուսներն էլ իրենց բանակցություններն են անցկացրել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ ասել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ հասկացրել է, որ կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է»։

«Մենք շատ մտահոգված ենք այնտեղ տիրող իրավիճակով, և մենք կենտրոնացած ենք այն ամեն կերպ կարգավորելու ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցներով»,- ասել է պաշտոնյան։

Աղբյուրների խոսքով՝ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է անցկացրել բոլոր մակարդակներում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է թե՛ նախագահ Իլհամ Ալիևի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն էլ վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:

«Դրանք շարունակական, ինտենսիվ ջանքեր են՝ գտնելու ճանապարհ շատ բարդ հարցերի շուրջ առաջ գնալու համար»,- ասել է պաշտոնյան։

Նշվել է, որ Վաշինգտոնը հետևողականորեն կոչ է արել բացել Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի համար:

«Մենք դա ասել ենք հրապարակավ և մասնավոր զրույցներում։ Մենք նաև կողմ ենք այլ միջանցքների և բեռների առաքման այլ ուղիների բացմանը»,- ասել է աղբյուրը։

Բաքվի դիրքորոշումն այն է, որ եթե Աղդամի ճանապարհը բացվի, ապա նորից կբացեն Լաչինի միջանցքը, հավելել է Պետդեպի աղբյուրը։

«Մենք որևէ ցուցում չենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի նման գործարքը կամ դրա պայմանները, բայց մենք անում ենք ամեն ինչ՝ հեշտացնելու ցանկացած գործարք կամ դրա պայմանները, քանի որ մեր հիմնական նպատակը մարդասիրական օգնություն հասցնելն է»,- ասել է պաշտոնյան։

Հարցին՝ հնարավո՞ր է բռնություն տեղի ունենա առաջիկա օրերին համաձայնության բացակայության դեպքում, պաշտոնյան ասել է. «Մենք որևէ նշան չենք տեսել կամ լսել»:

Պաշտոնյաները նաև խոսել են Արցախում ցեղասպանության իրականացման մասին հայտարարություններին՝ նշելով, որ իրենք չեն կարող դա հաստատել։

ԱՄՆ-ը նաև կարծում է, որ այս պայմաններում խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի մասին չէ։

«Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմություն ունի։ Մենք չենք փորձում դուրս մղել Ռուսաստանին։ Երկու կողմերն էլ լի են վճռականությամբ։ Նրանք հավատարիմ են մնում այս գործընթացն ավարտին հասցնելուն: Կա խաղաղության հասնելու քաղաքական կամք»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան