ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով …

