Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն պարտվում է ընդդիմադիր երեք ուժերին

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»․ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝

ՔՊ – 24 մանդատ,

«Ազգային առաջընթաց» – 14 մանդատ,

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ,

«Հանրապետություն» – 8 մանդատ,

«Հանրային ձայն» – 7 մանդատ։

Այսպիսով քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է, որ ուժերը միմյանց հետ համագործակցեն։

ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության մանդատները միասին կազմում են 32 մանդատ, իսկ կոալիցիա ձևավորելու համար (50 տոկոսից ավելի) անհրաժեշտ է 33 մանդատ:

Մյուս երեք՝ «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» քաղաքական ուժերի մանդատները միասին կազմում են 33։

Այս ուժերի ձայները նախնական տվյալներով բավարար են քաղաքապետ ընտրելու համար, սակայն պարզ չէ կհամագործակցե՞ն նրանք, թե՝ ոչ։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%, «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%, «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»՝ 2,572 ձայն կամ 1.11%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%։

Մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436 է։