Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը FactorTV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի հրամանագրի և այլ հարցերի մասին։ ՀՀ-ն կաևորում է ԵՄ քաղաքացիական առաքելության դերը՝ որպես կայունացնող և խաղաղության օրակարգին նպաստող դերակատար,- ընդգծեց Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը հավելեց, որ ԵՄ դիտորդները սահմանազատման հարցերին մասնակցություն չեն կարող ունենալ, քանի որ այդպիսի մանդատ չունեն, …