Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հերթական հարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախարարության տվյալներով՝ «Մոսկվայի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են ուկրաինական անօդաչու թռչող սարք և ճնշել էլեկտրոնային պայքարի միջոցներով»։ «Կորցնելով կառավարումը՝ անօդաչու թռչող սարքը վթարվել է Օդինցովոյի շրջանի Պոկրովսկոե գյուղի մոտ, տուժածներ չկան», – հայտնում …

