Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին ուրբաթ 10 տարվա մեջ երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար, փոխանցում է CNN-ը: Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու» մեջ՝ համաձայն նոր դաշնային մեղադրական եզրակացության։ Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ …

