Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են հուլիսի 12-ին Վիլնյուսում անցկացված գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Վլադիմիր Զելենսկին և Յենս Ստոլտենբերգը նշել են առաջնահերթությունները և ապագա քայլերը, որոնք անհրաժեշտ են Սևծովյան հացահատիկի միջանցքի ապաշրջափակման և կայուն շահագործման համար։ …

