Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի՝ ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ …

