Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Խնդրահարույց է, որ Ադրբեջանը չի ասում, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ …

