Ամրամ Մակինյանը ՔՊ-ական համայնքապետի գրառման մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Փաստաբան Ամրամ Մակինյանը ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի Սուրենավան համայնքի ՔՊ-ական համայնքապետ Անի Վարդազարյանի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ։

«Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»,- գրել էր նա։

Ներկայացված հաղորդման մեջ փաստաբան Մակինյանը շեշտել է.

«Նկատի ունենալով, որ պաշտոնատար անձի կողմից կատարված հրապարակումը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ (Խտրականությունը` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ իրավունքներն ու ազատությունները) և 236-րդ հոդվածներով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ` խնդրում եմ հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները առերևույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար»,- նշել է Մակինյանը։

Нет описания.

 

Ավելի ուշ Անի Վարդազարյանը հեռացրել էր գրառումը՝ ներողություն խնդրելով.

«Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը. Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր՝ հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է Վարդազարյանը։