Հունաստանի ԱԳ նախարար Գեորգոս Գերապետրիտիսն Անկարայում բանակցություններ է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա երկու նախարարների առաջին հանդիպումն է ԱԳ նախարարի պաշտոնում Ֆիդանի նշանակումից հետո։ Կողմերի միջև քննարկումները տեղի են ունենում ավելի բարեկամական մթնոլորտում, որն առաջացել է այն պատճառով, որ Հունաստանն օգնություն է ուղարկել Թուրքիային այս տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, …

