Կութ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել. ինչ իրավիճակ է Գեղարքունիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղը հայաթափելուց  ավելի քան տասը օր անց հայկական կողմը այսօր կեսօրին հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակել են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմում տուժածներ կան։ Նրանց վիճակի մասին մինչև աշխատանքային օրվա ավարտը ռազմական գերատեսչությունը ոչինչ չփոխանցեց։

Թե կոնկրետ որ հատվածում է գտնվել մեքենան կրակոցների պահին, արդյո՞ք մոտ է եղել բնակավայրերին, պարզ չէ։ Կութի բնակիչներից որոշները, ամեն դեպքում, մեզ հետ զրուցում փոխանցեցին, որ գյուղում կրակոցների ձայներ չեն լսել։

Լեռնային Ղարաբաղում իրականացրած ագրեսիայից հետո Հայաստանի սահմանների ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 20-ի երեկոյան՝ կրկին Գեղարքունիքի մարզի, բայց արդեն Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Այս օրերին գրեթե չկային նաև մինչ Արցախում վերջին ադրբեջանական ռազմական ագրեսիան Երևանի և Բաքվի կողմից միմյանց հասցեին պարբերաբար հնչող մեղադրանքները՝ սահմանին հրադադարաի ռեժիմը խախտելու առնչությամբ։ Այդ բովանդակությամբ միակ հաղորդագրությունը Պաշտպանության նախարարությունը տարածել էր սեպտեմբերին 30-ին՝ հերքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդումը, թե հայկական կողմի կրակոցներից ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Այսօրվա կրակոցների մասին պաշտոնական Բաքուն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ «բացարձակ սուտ» որակելով հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին լուրը։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը, մինչդեռ, կարծում է՝ Ադրբեջանն Արցախը օկուպացնելուց հետո անցնելու է Հայաստանի սահմաններին, և այս կրակոցները, ըստ նրա, պետք է դիտարկել այդ համատեքստում։ Իսկ Գեղարքունիքի սահմանային գյուղերում, ըստ պատգամավորի, մարդիկ արդեն սովորել են կրակոցների ձայնին։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին ամիսներին, և հատկապես սեպտեմբերին, լարված էր։ Մինչ Արցախում սեպտեմբերի 19-ի հարձակումը հայկական կողմը հաղորդում էր նաև սահմանին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումների մասին, սակայն Արցախի ողբերգական դեպքերից հետո պաշտպանության փոխնախարարը խորհրդարանում լրագրողներին ասել էր, թե իրավիճակը համեմատաբար կայուն է՝ առանց հստակեցնելու՝ կուտակումները սահմանին պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ կրակոցներից հետո սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Տեսանյութը պատրաստ լինելուց հետո միայն ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան