Արցախյան վերնախավի ապօրինի ծագման գույքի ի՞նչ գործեր է քննել ՀՀ Գլխավոր դատախազությունը

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչները սկսել են առավել հաճախակի հնչեցնել հայտարարություններ, որ արցախյան էլիտայի ունեցվածքը, որն ապօրինի է ձեռք բերվել, պետք է առգրավվի և վերադարձվի ժողովրդին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ ԼՂ 4 նախագահներն այս տարիների ընթացքում շատ հարստացել են, նրանց ունեցվածքի և անշարժ գույքի մի մասը գտնվում է Երևան քաղաքում։

«Իրենք այդ հարստությունն իրենց տնից չեն բերել։ Դա պետք է վերադարձվի Ղարաբաղի ժողովրդին»,- ասել էր Քոչարյանը։

Արցախի նախկին նախագահներից առայժմ հայտնի է միայն Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործի մասին, որով 2023 թվականի հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա հայցի նախնական ապահովման միջոցներ է կիրառել։

Ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման Քոչարյանին և նրան փոխկապակցված 7 անձանց՝ կնոջը, զավակներին, նրանց ամուսիններին պատկանող 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 ընկերություններում, ավելի քան 1.5 մլն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 մլրդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ, շուրջ 22 մլրդ դրամ:

ԼՂ մյուս նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի հետ կապված ենթադրյալ ապօրինի ծագման գույքի գործեր դատարան չի ուղարկվել։ Որևէ հայցադիմում չկա նաև Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի հետ կապված։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հատկանշական է, որ քանի դեռ դատարան հայցադիմում չի ներկայացվել, ընթացիկ ուսումնասիրությունների մասին Գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չի տրամադրում։

«Անձին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրության առկայության կամ բացակայության փաստը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների ուժով գաղտնի է»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Մենք նաև հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ապօրինի ծագման գույքի հայցադիմումներ առկա են ԼՂ ներկա ու նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանի, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանի, ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Միքայել Արզումանյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի վերաբերյալ։ Սակայն պատասխանը նույնն էր՝ նշված անձանց պատկանող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմումներ չեն ներկայացվել։

Գայանե Խաչատրյան