Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել և հարվածել է սահմանին հարող եգիպտական դիրքին՝ Քերեմ Շալոմի շրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության ուժերը։ «Միջադեպը հետաքննվում է, մանրամասները ճշտվում են։ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

