Առողջապահության փոխնախարարը Ժնևում ներկայացրել է 2023-2040 թվականների ՀՀ ժողովրդագրական ռազմավարությունը

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները․ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ընտանիքի վերարտադրողական առողջության խնդիրները անհատի և հասարակության բարեկեցությունը խթանելու մեր հանձնառության հիմքում են, ուստի պահանջում են մեծ ուշադրություն և համատեղ լուծումներ»,-իր ելույթում նշել է Արտակ Ջումայանը:

Խոսելով ծնելիության մակարդակի անկման վրա ազդող ներքին և արտաքին գործոնների մասին` ի թիվս այլ գործոնների` նախարարի տեղակալը միջազգային հարթակում անդրադարձել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի ու սպառնալիքների կիրառման ադրբեջանական քաղաքականությանը:

«Հաջորդը միայնակ մայրերի խնդիրն է։ Այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում արական սեռի մեծ թվով զոհերի հետ՝ կապված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումների հետևանքով»,-նշել է Արտակ Ջումայանը:

Նա ներկայացրել է 2023-2040 թվականների Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը` որպես եզակի նախաձեռնություն է` հիմնված լուրջ հետազոտական աշխատանքի վրա:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև նորածնային, մանկական և մայրական մահացության մակարդակի կրճատմանը, վերարտադրողական առողջության ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանը, ներառյալ ընտանիքի պլանավորումը և սեռական առողջությանը վերաբերող աշխատանքները: