Իսրայելը խոստանում է «կտրել օձի գլուխը» և ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ, եթե Հեզբոլլահը ներգրավվի պատերազմում

Լուրեր

27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը երեկ երեկոյան խոստացել է «կտրել օձի գլուխը» և ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ, եթե «Հեզբոլլահ» խմբավորումը միանա պատերազմին․ գրում է DailyMail-ը։

Կիրակի օրը The Mail-ին տված հարցազրույցում Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը նախազգուշացրել է, որ Իրանի այաթոլլաները «կջնջվեն աշխարհի երեսից», եթե Լիբանանում նրանց պրոքսի ահաբեկչական խմբավորումը հարձակվի Իսրայելի վրա:

«Իրանի ծրագիրն է բոլոր ճակատներով հարձակվել Իսրայելի վրա։ Իրանի այաթոլլաները գիշերները հանգիստ չեն քնելու, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նրանք թանկ գին վճարեն, եթե, Աստված մի արասցե, բացեն հյուսիսային ճակատը։

Լիբանանը և Հեզբոլլահը ծանր գին են վճարելու, ինչպես ՀԱՄԱՍ-ը: Բայց դա բավարար չէ։ Մեր շատ հստակ ուղերձն այն է, որ մենք գնալու ենք նաև Իրանի ղեկավարների հետևից։ Ե՞րբ ենք դա անելու։ Երբ մենք որոշենք»,- ասել է Բարքաթը: