ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն …

