«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախօրեին Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։

Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի ամենամեծ գնորդն է ։

«Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Ասադովի այս պնդումներն ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ հենց Ադրբեջանն է Թուրքիայի և Իսրայելի հետ ժամանակակից սպառազինության նորանոր պայմանագրեր կնքում և տարբեր պաշտոնյաների մակարդակով Հայաստանի հասցեին ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնում։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանն էր կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։  Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին բողոքել Հայաստանին զենքի վաճառքից։

Էմմա Չոբանյան