ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Կիև, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։ Այն, որ առաջիկայում սպասվում է պետքարտուղարի այցը, ուկրաինական մամուլը գրել էր երկուշաբթի երեկոյան։ Բլինքենի այցին նախորդել է ռուսական հերթական օդային հարձակումը․ չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը 33 հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա։ Օդային գրոհն ավարտվել է Բլինքենի ժամանումից ընդամենը մի …

