Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի գործի քննությունը նորից կսկսվի

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի գործով անցնող համայնքապետարանի 4 աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դանիելյանի և մյուսների վերաբերյւալ գործը դատարան է ուղարկվել 2019 թվականին։ Այն մինչև վերջերս քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթում։ Ավագյանը սեպտեմբերին դադարեցրել էր գործով անցնող  Էլմիրա Հախումյանի,  Վիգեն Խաչատրյանի, Վերգուշ Հայրապետյանի և Արամ Հովհաննիսյանի  նկատմամբ հետապնդումը, որից հետո՝ հոկտեմբերի 19-ին, դատավորը տեղափոխվել էր Երևանի քրեական դատարան։

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանն, ըստ մեղադրանքի, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական

գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետ Սամվել Գրիգորյանից և նույն բաժնի պետի տեղակալ Սերոբ  Կարապետյանից պահանջել և ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով ստացել է 2015- 2018 թթ. ընթացքում հարկային բաժնի մասնագետների կողմից օրենքով իրենց պահված լիազորությունների շրջանակներում, որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել դրանք’ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր գույքային վնաս:

Էլմիրա Հախումյանը, Վերգուշ Հայրապետյանը, Վիգեն Խաչատրյանը և Արամ Հովհաննիսյանը, որոնց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, Արամ Դանիելյանի պաշտոնավարման տարբեր ժամանակահատվածներում եղել են Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի առաջին կարգի մասնագետներ։

Էլմիրա Հախումյանն, ըստ մեղադրանքի, համայնքապետարանից յուրացրել է 2.250.558 դրամ գումար, Վերգուշ Հայրապետյանին վերագրվում է 1.163.535  դրամի,  Արամ Հովհաննիսյանին՝  2.011.791, իսկ Վիգեն Խաչատրյանին՝ 4.326.445  դրամի յուրացում։ 

Գործի քննությունն այժմ պետք է շարունակվի Արամ Դանիելյանի, Սամվել Գրիգորյանըի, Սերոբ Կարեպետյանի, Սուսան Ղուլյանի և Անահիտ Առաքելյանի մասով։

Վերջին երկու անձինք ևս եղել են համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի առաջին կարգի մասնագետներ։ Սուսան Ղուլյանին վերագրվում է 5.717.452 դրամի, իսկ Անահիտ Առաքելյանին՝ 20.776.692 դրամի յուրացում։

Սամվել Գրիգորյանը  եղել է Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետը և մեղադրվում է Արամ Դանիելյանին  102.198.525 ՀՀ դրամ գումարը յուրացնելու հարցում օժանդակելու, ինչպես նաև 20.776.692 յուրացնելու մեջ։

Սերոբ  Կարապետյանը, որը 2006 թվականի մայիսից եղել է Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականը՝ նույն բաժնի պետի տեղակալ, մեղադրվում է Արամ Դանիելյանին օժանդակելու, ինչպես նաև համայքնային բյուջեից  8.287.627 դրամ գումար յուրացնելու մեջ։ 

Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների համաձայն՝ Արամ Հովհաննիսյանը գործի քննության ընթացքում Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին վճարել է  1.000.000  դրամ, որը, ըստ որոշման, պետք է փոխանցվի  Հրազդանի համայնքապետարանի բյուջե՝ որպես ենթադրյալ հանցագործության արդյունքում պատճառված վնասի հատուցում։ Որպես վնասի հատուցում համայնքապետարան պետք է փոխանցվի նաև Էլմիրա Հախումյանի կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին վճարված 1․110.000, Վիգեն Խաչատրյանի վճարած 4․320․000  և Վերգուշ Հայրապետյանի վճարված 2.075.000 դրամ գումարը։

Նշենք, որ դատավոր Հովհաննես Ավագյանի՝ այլ դատարան տեղափոխվելուց հետո  գործը մակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին, սակայն այս դատավորը գործն, ամենայն հավանականությամբ,  կուղարկի Հակակոռւոպցիոն դատարան՝ նկատի ունենալով, որ քննությունը նորից է սկսվելու, իսկ արարքը, որը վերագրվում է գործով անցնող մեղադրյալներին, կոռուպցիոն բնույթ ունի։

Արաքս Մամուլյան