Շվեդիայում հակաթուրքական հերթական ակցիան է տեղեի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շվեդիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները ցույց են կազմակերպել՝ ուղղված Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Շվեդիայի խորհրդարանի նստաշրջանի բացման առիթով ցուցարարները հավաքվել են Ստոկհոլմի սրտում: Համացանցում շրջանառվող տեսանյութերում պատկերված են ցուցարարները, որոնք …

