Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հայաստանն Ադրբեջանի դեմ դիվանագիտական պատերազմ է սկսել»

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Իտալական Adnkronos հրատարակությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե «խաղաղության համաձայնագրի դրական արդյունքը կախված կլինի Հայաստանի կառավարության անկեղծության աստիճանից»։

Ըստ նրա՝  հայկական կողմը մի կողմից խոսում է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին, մյուս կողմից՝ «դիվանագիտական ​​պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ»։

«Վերջին օրերին Իտալիա այցելած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները չարաշահում են տարբեր միջազգային հարթակներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը և քաղաքականացնում այս հարցը։ Երևանը ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հիմնական ճանապարհից, այլև գործընթացը տանում է փակուղի։ Խաղաղության համաձայնագրի հասնելու համար Հայաստանը պետք է կատարի իր նախկին պարտավորություններն ու խոստումները։ Հայաստանը պետք է դադարի միաժամանակ իր նեղ քաղաքական նպատակներն իրականացնելու փորձերը և վերսկսի բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ ամենաբարձր մակարդակով»,- ասել է Ամիրբեկովը։

Հիշեցնենք, որ Բաքուն է մերժում Երևանի հետ արդեն իսկ եղած ձևաչափերով բանակցություններին մասնակցությունը և միայն հոկտեմբերին երկու անգամ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում հանդիպումից։

Ամիրբեկովը հայտարարել է, թե  Հայաստանի մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին՝ կապված Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության հետ, «բացարձակապես անհիմն են»։ Նա ասել  է, որ «Ադրբեջանը հարգում է իր բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝  Ղարաբաղի հայազգի բնակիչների»։ Ամիրբեկովը, սակայն, շրջանցել է կարևոր հանգամանք՝ այն, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման արդյունքում հայազգի բնակիչներ չկան։

Էմմա Չոբանյան