Ադրբեջանական կողմից կրկին թիրախավորվել է Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ «Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։ Չնայած հարձակմանը՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։ …

