Երվանդ Զախարյանի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան․ ըստ մեղադրանքի՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարվել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածք

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի վերաբերյալ գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն քրեական դատարան։ Վերջինս, ըստ մեղադրանքի, Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, 2004 թվականի հունվարի 16-ին, առանց համապատասխան իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը, որն էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նշենք, որ Երվանդ Զախարայանը Երևանի քաղաքապետ է եղել 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը։ Մեղադրանքում նշվում է, որ Զախարյանը, ՀՀ հողային օրենսգրքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի` 06.05.1997թ. թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության` 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով ի պաշտոնե պարտավոր լինելով պետական սեփականության հողերը տնօրինել և օգտագործել օրենսդրությամբ սահմանված կարգով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Մեղադրյալի աթոռին է նաև 2004 թվականին Երևանին քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ եղած Կարեն Դավթյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս օժանդակել է Երվանդ Զախարյանին։

Երկու մեղադրյալի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։

Արաքս Մամուլյան