Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիներից մեկի սալիկների հեռացումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել։ Աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանը նախապես չէր տեղեկացրել հանրությանը։ Դժգոհող քաղաքացիները պնդում են, թե սալիկները վնասված չէին, և դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկար։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ճանապարհի կառուցման առաջարկը եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ սա …

